Հիշողություն, հիշողության խանգարումներ
Ինչպես ամրապնդել հիշողությունը
Մեր հիշողությունն անմիջականորեն կապված է գլխուղեղի գործունեության հետ, որն էլ կազմված է մեծ քանակությամբ նյարդային բջիջներից` նեյրոններից: Եվ ինչքան շատ են դրանք, այնքան լավ է հիշողությունը:
43-45 տարեկան և դրանից բարձր անձանց ավելի շատ ժամանակ է պետք հիշել որևէ տեղեկատվություն, քան ավելի երիտասարդներին:
Գիտնականների անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ տարիքի հետ հիշողության վատացումն սկսվում է գլխուղեղի ծավալի որոշակի նվազմամբ:
Եթե մոռացել եք նշանակված հանդիպման մասին, կամ էլ ոչ մի կերպ չեք կարողանում հիշել համադասարանցու ազգանունը, դա դեռևս չի փաստում, որ դուք անհուսալի ծերանում եք: Պարզապես պետք է մարզել հիշողությունը:
Ինչպես կարելի է ամրապնդել հիշողությունը
-
Աշխատեք ամեն օր հնարավորինս կարդալ և գրել: Դա գերազանց ամրապնդում է հիշողությունը:
-
Տարբեր ձևերի երաժշտություն ունկնդրեք: Երաժշտությունը բարենպաստ ազդեցություն է թողնում մտածելակերպի արագության և երկարատև հիշողության վրա: Գիտնականները հաստատում են, որ շնորհիվ ջազային կամ դասական երաժշտության ունկնդրման, զարգանում են մտքի վերլուծական ընդունակությունները:
-
Ճամփորդեք տարբեր երկրներով ու քաղաքներով: Նոր տպավորություններն ու մեծ քանակությամբ հետաքրքիր տեղեկատվությունը կարգավորում են գլխուղեղի աշխատանքը:
-
Այցելեք թատրոններ, թանգարաններ, գեղարվետսական ցուցահանդեսներ: Գիտնականները սահմանել են, որ արվեստի հետ շփումն արգելակում է հիշողության վատթարացման գործընթացը:
-
Գլխուղեղի տոնուսի բարձրացմանն օգնում է նույնիսկ կենցաղի ոչ մեծ փոփոխությունները, քանզի յուրաքանչյուր սովորություն, կարելի է ասել, ՙարգելակում է՚ գլխուղեղի գործընթացը:
-
Հիշողոթյան ամրապնդման համար ևս մեկ միջոց է համարվում բանաստեղծություններն անգիր սովորելը: Անպայման չէ պոեմներ անգիր անել, սկզբի համար բավական է օրական մեկ քառատողը:
-
Ծիծաղն ուժեղացնում է ուղեղի արյունամատակարարումը, որն էլ համապատասխանաբար բարձրացնում է տեղեկատվության ըմբռնումը:
-
Օրվա մեջ քնեք 7-8 ժամից ոչ պակաս, քանի որ հենց քնի ժամանակ է ուղեղը հանգստանում: Քունն օգնում է ամրապնդել օրվա մեջ ստացված տեղեկատվությունը:
-
Ամեն օր զբաղվեք մարմնամարզությամբ: Հայտնի է, որ, ֆիզիկական վարժությունները լավացնում են գլխուղեղի արյունամատակարարումը, ինչն էլ դրական է ազդում մտավոր ունակությունների վրա:
-
Լուծեք խաչբառեր և խաղացեք տրամաբանական խաղեր:
09.02.2010 Մեդ-Պրակտիկ
16.01.2016
Հարգելի Karine, բարև Ձեզ: Հարցերի պատասխանները կարող եք տեսնել հովածի տակ ըստ հերթականության:
Մեդ-Պրակտիկ
16.01.2016
Հարգելի Suren, բարև Ձեզ: Ներկայումս գիտական տվյալներ չկան շիզոֆրենիայի և վահանագեղձի խնդիրների միջև կապի մասին: Լրացուցիչ ինֆորմացիա ունենալու դեպքում կտրամադրենք:
Karina
14.01.2016
Suren
12.01.2016
Կարդացեք նաև
Այսօր ստեղծված բոլոր միջոցներն ինչ-որ բան մտապահելու անհրաժեշտությունից մեզ փրկել են: Սակայն իրո“ք փրկել են, թե՞ հակառակը…
Հեռախոսը կորցնելը կամ համացանցի հնարավորություն չունենալը անելանելի դրության մեջ է գցում...
15.02.2018
Պատրաստվում եք քննության կամ կարևոր զեկույցի՞. խմեք մեղրով թեյ: Նոր Զելանդիայի հետազոտողներն ապացուցել են, որ մեղվի բնական մեղրն ի վիճակի է գլխուղեղում ակտիվացնել ինչպես տեղեկատվության յուրացման գործընթացները...
08.12.2014
Տարիների ընթացքում նկատում ենք, որ մեր հիշողությունն ավելի ու ավելի է վատանում. ծննդյան թվերը, իրադարձությունները, անուններն ու հեռախոսի համարները, կինոնկարների անվանումները մոռացվում են և էլ ավելի է դժվարանում դրանք հիշելը...
17.04.2013
Հիշողությունը որպես հոգեբանական հատկություն մի ամբողջ շարք նշաններ ունի, որոնք մասամբ նման են ընկալմանը` խորությամբ, ծավալով, ամրությամբ, հիշելու արագությամբ...
03.04.2012
Հիշողությունը մարդու ուղեղի հատկությունն է, մարդը լույս աշխարհ է գալիս հիշողության հնարավորությամբ: Իհարկե, մեր շրջապատում կան բացառիկ հիշողությամբ օժտված մարդիկ: Նրանք կարողանում են հիշել ահռելի քանակությամբ...
01.08.2011
Գիտնականները ներթափանցել են հիշողության ձևավորման գործընթացի մեջ:Ամերիկացի գիտնականները կարծում են, որ իրենց հաջողվել է հասկանալ մեխանիզմներից մեկը, որը թույլ է տալիս գլխուղեղին ձևավորել հիշողությունը...
18.03.2011
Չե՞ք ցանկանում կորցնել հիշողությունը, ավելի քիչ մտածեք այդ մասին: Հյուսիսային Կարոլինայի համալսարանի մասնագետները կարծում են, որ տարեց հասակում հիշողության կորստի հիմնական պատճառներից մեկը և աշխատունակության...
18.03.2011
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ